X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն. հայտարարություն


* 4-05-2018, 15:18 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 3217 անգամ


Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն. հայտարարությունԱյսօր տեղի է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն»՝ ՍԻՄ, կուսակցության նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվել է ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում:

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՍԻՄ-ը հավանություն է տվել ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի քվեարկությանը ՀՀ վարչապետի հարցում։

«ՍԻՄ նախագահությունը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների ագրեսիվ և հակաօրինական գործողությունները: Իր թեկնածությանը ընդդիմադիր պատգամավորների հանդեպ ահաբեկման հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպված, հակաօրինական հոգեբանական և ֆիզիկական ճնշումների իրագործումը, հաշվեհարդարների սպառնալիքները, անձնական տվյալների, այդ թվում` պատգամավորների ընտանքիների անդամների հասցեների հրապարակումը և այլ ահաբեկչական գործողությունները: Նման մթնոլորտում վարչապետի ընտրությունը ՍԻՄ-ը համարում է հակասահմանադրական: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն` ելնելով իր գաղափարախոսությունից, Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իր տեսլականից, ինչպես նաև այն մթնոլորտից, որում տեղի է ունենում վարչապետի «ընտրությունը»:

Միաժամանակ, ՍԻՄ-ը տարակուսանք է հայտնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքրորշման առթիվ, որը սահմանադրական կարգը և մարդու իրավունքները խստորեն պահպանելու գործողությունների փոխարեն, ըստ էության, միջոցներ չի ձեռնարկում զանգվածային անկարգությունները ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև բռնի ուժով իշխանության զավթմանն ուղղված գործողությունները կանխելու ուղությամբ»,-ասված է հաղորդագրությունում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (236)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0