X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում. Փաշինյանն այսօր էլ չհամոզեց Շարմազանովին


* 1-05-2018, 16:43 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 5677 անգամ


Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում. Փաշինյանն այսօր էլ չհամոզեց ՇարմազանովինAysor.am: Հայաստանում այսօր նոր իրողություններ են ու նոր իրավիճակ, Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Միևնույն ժամանակ, այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերեց հանդուժողականություն, զսվպածություն և հասարակությունը մերոնքների ու ձերոնքների չբաժանելու գործելաոճ», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, թե իրենք չեն գնացել մերժողական ճանապարհով։

«Պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրերի», - նշեց նա։

ԱԺ փոխնախագահն ասաց, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան։

«Դեմոկրատիան դա մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, ինձ համար անընդունելի է որևէ ճնշման միջոցով փորձել ազդել որևէ պատգամավորի կարծիք արտահայտելու վրա», - ասաց նա։

Է. Շարմազանովը նշեց, թե պրեսինգն անթույլատրելի է։

«Մենք այստեղ բոլորս հանրության ընտրյալներ ենք ու յուրաքանչյուրս մեր խղճի մտքով կընտրենք մեր վարչապետին կա՛մ դեմ, կա՛մ կողմ քվեարկությամբ», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, թե այսօր ընտրում են ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ հռետոր, այլ՝ գործադիրի ղեկավար։

«Որը պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ ու քաղաքական հստակ գաղափարախոսությամբ, կանխատեսելի նշանակում է հայեցակարգային հարցերում լինել հետևողական ու անփոփոխ», - ասաց նա։

Է. Շարմազանովը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, թե ո՞վ է լինելու նրա վարչապետության օրոք առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը։

«Ովքե՞ր, պատասխան չկա», - ասաց նա։

Նա նշեց, թե հույս ուներ վարչապետի թեկնածուից լսել հայեցակարգային ելույթ։

«Բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի», - ասաց Է. Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ իրենք ևս մտահոգ են հայրենիքում առկա խնդիրներով։

«Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա, անարդարություն ու, անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը, մենք պետք է խոսենք ոչ թե վերջնագրերով, այլ՝ երկխոսության գնանք», - ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն, ինչպես երեկ, այնպես էլ այսօր իրեն չհամոզեց։

«Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում, ինչպես ապրիլի 17-ին, այնպես էլ հիմա ասում եմ՝ եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, միասնական, ժողովրդավարական ու ազգային Հայաստան», - ասաց Է. Շարմազանովը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (243)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS