X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սկանդալ ուկրաինական «Ձայնում». հայ մասնակցի տեսահոլովակում ցուցադրել են Ադրբեջանի դրոշը


* 30-04-2018, 13:24 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Հասարակություն, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 7941 անգամ


Սկանդալ ուկրաինական «Ձայնում». հայ մասնակցի տեսահոլովակում ցուցադրել են Ադրբեջանի դրոշը Ուկրաինական «Ձայնում» Սրբուհի Սարգսյանի ելույթի տեսահոլովակը ջնջվել է երաժշտական մրցույթի YouTube–ի ալիքից։ Շատերը կարծում են, որ պատճառը հայ երգչուհու ելույթի չափազանց քաղաքականացված լինելն է։

Ուկրաինական «Ձայնը» եզրափակչի տաղանդավոր հայ մասնակիցը կատարել է 2017 թվականի հիթերից մեկը` Rag'n'Bone – Human երգը։

Երգչուհու ելույթի ժամանակ նրա մեջքի հետևում գտնվող էկրանների վրա ցուցադրվում էին աշխարհի տարբեր երկրների ներքաղաքական կյանքի կադրերը։ Ելույթի կեսին կարելի էր տեսնել հատվածներ ուկրաինական «Մայդանի» հանրահավաքներից, ավելի ուշ հայտնվեցին հայկական դրոշն ու Հայաստանում «թավշյա հեղափոխության» կադրերը։

Մրցույթի կազմակերպիչները որոշել են տեսահոլովակի վերջում` Սրբուհու մեջքի հետևում պարզել Ադրբեջանի դրոշը։ Բացի այդ` նրա ելույթի վերջում հայտնվում է #human հեշթեգը, որը ներկված էր Ադրբեջանի դրոշի գույներով։

Օգտատերերը քննադատություններ են ուղղել ուկրաինական «Ձայնի» հասցեին` նշվելով, որ դա մտածված քայլ է, որ «Ուկրաինայից չէին սպասում», իսկ Սրբուհին հիանալի է ու մրցույթին մրցակիցներ չունի։

Իսկ օգտատեր Էդ Ավետիսյանը գրել է, որ տեսանյութը ջնջել են երգչուհու ելույթի ընթացքում հետևում ցուցադրված կադրերի պատճառով։


«Այնտեղ Մայդանի հանրահավաքներն էին ու վերջերս Հայաստանում եղած բողոքի ակցիաները, նաև «human» բառը, որը նշանակում է «մարդ», Ադրբեջանի դրոշի գույներով էր ներկված, – գրել է Ավետիսյանը։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Ելենա Լուցենկոն` Սերգեյ Բաբկինի Թիմից։





 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (220)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS