X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի»


* 11-04-2018, 18:59 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: Հեղինե Մանուկյան | Դիտվել է 576 անգամ


«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի»Յոթ աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի ու համապատասխան ոլորտների լուսաբանման պատմությունը կամ պարզապես «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի»: «Լոֆթ Գյումրի»-ում մեկնարկել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի ցուցահանդեսը: Ծաղրանկարներ, տեքստեր ու տեսանյութեր: Դրանք պատմում են, թե ինչպես են կոռուպցիոն երևույթները լուսաբանվել լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից, որո՞նք էին թերացումները, ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որտե՞ղ են ձախողվել, ի՞նչ փորձություններ են հաղթահարել, որտե՞ղ է պակասել իմացությունը: Հպէկրաններում ամփոփված են առավել բնորոշ հոդվածները, հաղորդումները, ֆիլմերը, հեղինակների ու փորձագետների հետ հարցազրույցները: Ծաղրապաստառները կոնցեպտուալիստ Նորայր Այվազյանի աշխատանքներն են, տեսքտերի հեղինակը Վահրամ Մարտիրոսյանն է: «Լրատուն» մեդիա թանգարան նախագծի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է նոր ժամանակների հայաստանյան մեդիան լուսաբանում նշանակալի իրադարձություններն ու երևույթները։ Այն հանրությանը ներկայանում է շրջիկ ցուցահանդեսների ձևով: Գյումրեցի այցելուների համար ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 20-ը: «Լրատուն» նախագծի առաջին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսը տեղի ունեցավ 2013 թ-ին` գրավելով մոտ 3000 այցելուի ուշադրությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2018 (272)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS