X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Էրդողանը՝ Մակրոնին. «Դու խելք նախ ինքդ քեզ սովորեցրու»


* 9-04-2018, 13:16 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 879 անգամ


Էրդողանը՝ Մակրոնին. «Դու խելք նախ ինքդ քեզ սովորեցրու»Ermenihaber.am: Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության՝ Վանում կայացած ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հասցեին։

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև լարվածություն է առաջացրել այն բանից հետո, երբ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ-SDG) և Անկարայի միջև:

«Բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել մեր դեմ և մեզ հետ խոսում են ահաբեկիչների բերանով, ասում ենք, որ ձեր ճանապարհը դժոխքն է։ Նրանք Ելիսեյան պալատում հյուրընկալում են ահաբեկիչներին և դրանից հետո կանգնում և ինձ խելք են սովորեցնում։ Դու խելք նախ ինքդ քեզ սովորեցրու: Եթե չգիտես, ապա իմացիր, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները քեզ էլ են զզվեցնելու»,-ասել է Էրդողանը։

Վերջինս նաև Ֆրանսիային մեղադրել է այն բանում, որ ֆրանսիական մի ընկերություն նախկինում օգնել է Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին Սիրիայում թունելներ և խրամատներ կառուցել։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (259)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS