X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրք պրոֆեսորի արձագանքը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը


* 6-03-2018, 16:51 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 932 անգամ


Թուրք պրոֆեսորի արձագանքը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանըErmenihaber.am: Պաշտոնական Անկարան դեռ չի արձագանքել մարտի 1-ին Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը, որոնք միտված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները նույնպես դեռ լռություն են պահպանում այս հարցում:

Թուրքական «Aydınlık» ազգայնական թերթի հետ զրույցում Անկարայի «Բաշքենթ» համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Յելդա Օնգունը մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը:

Թուրք պրոֆեսորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս քայլը կապել է ապրիլին Հայաստանում սպասվող վարչապետի ընտրության հետ:

«2009թ. ստորագրված 2 արձանագրություն կար: Այդ ժամանակ դրանք ստորագրելու մի շարք գործոններ կային՝ Հայաստանի տնտեսության վատ վիճակը, Ռուսաստանի ու ԱՄն-ի ճնշումը և այլն: Ստորագրությունները դնելուց հետո 2010 թվականի հունվարին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, ըստ որի այդ արձանագրությունները հակասում են երկրի սահմանդրությանը: Արձանագրությունների հարցը առանց լուծվելու արդեն փակված էր»:

Նշել է որ արձանագրությունների չեղարկումը որևէ նշանակություն չունի Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան առանց այդ էլ Հայաստանի կարիքը չունի:

«Այսպիսով Հայաստանը ցույց է տալիս, որ նպատակ չունի Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնել: Թուրքիան ծայրաստիճան լավ է վերաբերվել. էլեկտրաէներգիա է տրամադրել, օգնություն է տրամադրել, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն է հրավիրել: Պետք է իմանալ հետևյալը՝ Հայաստանը Թուրքիայի համար կարևոր չէ: Եվ երբ ասում ենք Հայաստանը «ձեռք բերել», ըստ էության մեզ ենթարկում ենք Ադրբեջանին կորցնելու ռիսկին: Թուրքիան կարող է Հայաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառել»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (256)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS