X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թրամփը Մերկելի ու Մակրոնի հետ քննարկել է Պուտինի հայտարարությունը՝ ՌԴ-ի նոր զենքի մշակման մասին


* 3-03-2018, 14:45 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1003 անգամ


Թրամփը Մերկելի ու Մակրոնի հետ քննարկել է Պուտինի հայտարարությունը՝ ՌԴ-ի նոր զենքի մշակման մասինAysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը՝ միջուկային զենքի մշակումների մասին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունն՝ ամփոփելով ԱՄՆ նախագահի երկու առանձին հեռախոսազրույցների արդյունքները, փոխանցում է ТАСС-ը:

«Առաջնորդները լուրջ մտահոգություն են հայտնել Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունների կապակցությամբ՝ միջուկային զենքի մշակումների մասին, որոնք, նրանց կարծիքով, բարդացնում են Ռուսաստանի ու Արևմտուքի միջև քննարկումները մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ արևմտյան երկրների առաջնորդները «Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել Արևելյան Գուտայի ռմբակոծությունները, ստիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դադարեցնել գործողությունները խաղաղ բնակիչներով բնակեցված տարածների դեմ, նաև Սիրիային պատասխանատվության կանչել Արևելյան Գուտայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատացման համար»։

Նրանց կարծիքով՝ դա «մասամբ պայմանավորված է Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի շարունակվող գործածմամբ, խաղաղ բնակիչների վրա հարձակումներով ու հումանիտար օգնության արգելափակմամբ»։

Թրամփը, Մակրոնն ու Մերկելը նաև կարծիք են հայտնել, որ «Սիրիական ռեժիմը, նաև այն աջակցող Իրանն ու Ռուսաստանը, պետք է անհապաղ ու լիարժեք իրականացնեն ՄԱԿ ԱԽ 2401 բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել կրակը աբողջ Սիրիայում»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (256)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS