X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը


* 1-02-2018, 12:20 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1139 անգամ


Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանըErmenihaber.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին:

Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նա Թուրքիային զգուշացրել, որ եթե թուրքական կողմը շարունակի իր առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել տարածաշրջանում:

«Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ դրա նպատակը ահաբեկչության վտանգի դեմ պայքարը չէր, ապա դա մեզ համար կդառնա իրականում լուրջ խնդիր»,- նկատել է Մակրոնը: Նա Թուրքիային կոչ է արել գործողություններ իրականացնելուց առաջ խորհրդակցել իր դաշնակիցների հետ:

Ֆրանսիայի նախագահի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ասելով. «Ֆրանսիայի կարծիքը սխալմունք է, օկուպացման մասին խոսք չկա: Ամբողջ աշխարհը գիտի և պետք է իմանա, որ Թուրքիան երբեք չի իրականացնում զավթողական գործողություններ: Եթե նայեք Եփրատի վահան գործողությանը, ապա կհամոզվեք դրանում»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS