
«Վերջին օրերին, շատ թերթեր հաղորդում են Ուրուգվայի հայ համայնքի դժգոհությունների և հնարավոր ցույցերի մասին՝ ուղղված Թուրքիայի առաջնորդի այցի դեմ: Ըստ Ուրուգվայի աղբյուրների,այս շաբաթ մի քանի թուրքական պետական գործակալներ են ժամանել Թուրքիայի նախագահի անվտանգությունը ապահովելու համար », - գրում է «Prensa Armenia» արգենտինական խմբագրությունը:
Հրապարակումը գրում է, որ Ուրուգվայում Հայ դատի հանձնախմբի տեղեկություններով, Թուրքիայի ղեկավարության ձախողված այցը Ուրուգվայ խոսում է այն մասին, որ Ուրուգվայը ինչպես նախկինում այնպես էլ հիմա շարունակում է հետևել Հայոց ցեղասպանության դատապարտման օրինագծին:
«Prensa Armenia» խմբագրությունը հավելել է, որ այցի չեղարկումը կապված է նաև Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի հետ, որը իրականացվում է Թուրքիայի կողմից Աֆրինում բնակվող քրդերի դեմ: