X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ ԼՂ-ն իրեն պետք է առանց հայերի. Սերժ Սարգսյանի պատասխանն ադրբեջանցի պատվիրակին


* 24-01-2018, 18:06 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 991 անգամ


Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ ԼՂ-ն իրեն պետք է առանց հայերի. Սերժ Սարգսյանի պատասխանն ադրբեջանցի պատվիրակինTert.am: Ադրբեջանն ուզում է առավելագույնը, բացահայտ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղն իրեն պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ, ես համոզված եմ:

Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի հարցին՝ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ադրբեջանցի պատվիրակը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե ինչու իր ելույթում չանդրադարձավ «Խոջալուի ցեղասպանությանը» և այլ կերպ մեկնաբանեց Սերժ Սարգսյանի ելույթը։

Ի պատասխան ՀՀ Նախագահն ասաց. «Նախ, ես Ձեզ խնդրում եմ մի քիչ հանդարտ լինել, հանգստանալ և իմ խոսքերը չխեղաթյուրել:

Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին: Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ Դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ, տանջանք է. նա նշեց, որ իր կարծիքով՝ ինչ-որ միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը:

«Գիտեք, սա անթույլատրելի մի բան է, ինչի՞ է պետք Ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որը երբեք չի եղել և հատկապես հայերի կողմից չի եղել: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներում մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա Դուք սխալվում եք, չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է»,-ասաց Նախագահը:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի պատվիրակի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիշատակմանը, Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել թեմայի մեջ ընկղմվելու դեպքում ընկղմվել ամբողջովին. «Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 4 բանաձև ԼՂ-ի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնում ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, բայց ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ 4 բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործելով իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Մենք, ի պատիվ մեր այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը,իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, որ պետք է դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել, և ինչպես գիտեք 1994-ին ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործողությունների ազդեցության տակ, ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի»:

Սերժ Սարգսյանը նշեց, որ հրադադարի պայմանագրում ամրագրված դրույթները չեն կատարվում և այդ պայմանագրում հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել:


«Ինչպես նշեցի, բանակցային այդ գործընթացում, այ, ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը։ Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու, Լեռնային Ղարաբաղի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ, ես համոզված եմ»,-հայտարարեց Նախագահը։

Նշենք, որ իր ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել էր. «1988 թվականի փետրվարին արցախցիներն ընդվզեցին Բաքվի քաղաքականության դեմ և փորձեցին խաղաղ ճանապարհով իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես այդ ընդվզման առաջին շարքերում եմ եղել»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS