X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խնդիրն այն է, որ իշխանությունն ու հասարակությունը մեկ բռունցք չեն. Tert.am


* 5-01-2018, 11:04 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1801 անգամ


Խնդիրն այն է, որ իշխանությունն ու հասարակությունը մեկ բռունցք չեն. Tert.amԵրբ ժողովրդի վիճակը վատ է, ուրեմն չեմ կարող դրական բան ասել: Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ երբ ժողովրդի վիճակը լավանա և նրանք գոհ լինեն խորհրդարանի աշխատանքներից, թանկացումներ էլ չլինեն, այդ ժամանակ կարող է դրական փոփոխությունների մասին խոսել:

«Ես ինչքան նայում եմ տրտմություն է իջած մեր ժողովրդի վրա, գիտեք՝ այնպես էլ չէ, որ համատարած սով է: Երբ մենք փոքր էինք շատ ուրախ էինք, թեկուզ մի փոքր հացով էինք կերակրվում, իսկ հիմա և՛ հարուստն է տրտմած, և՛ չունևորն է տրտմած, և՛ պաշտոնավորը, և՛ ոչ պաշտոնավորը: Հավանական է՝ պատճառն այն է, որ մենք Աստծուց հեռացել ենք ու մեր աղոթքները տեղ չեն հասնում: Հավանական է՝ եկեղեցու բարեպաշտ սպասավորներ քիչ ունենք, դրա համար էլ այսպես է, ուրիշ ոչ մի բանից չի կարող լինել»,- շարունակեց նա:

Վարդան Ղուկասյանը նշեց, թե հայը շատ երկար ժամանակ վատ դրության մեջ է եղել, ավելին՝ շատ վատ պայմաններում է հայտնվել, սակայն շեշտեց, որ մեր ազգը շատ խելացի է, համբերատար և կառուցող, ինչի օգնությամբ դուրս է եկել այդ վիճակից: Նա հույս ունի ու հավատում է, որ հիմա էլ հայի խոհեմությունը կօգնի կարգավորել երկրի առջև ծառացած մարտահրավերները:

«Այն թափթփուկները, որ կան մեր ազգի մեջ, դուրս կգան, ինչպես այն օտար մարմինները, որ մտնում են մարդու մարմնի մեջ: Այո՛, վերք է առաջանում, բայց մարմինը դուրս է հանում այդ օտար մարմին: Հույս ունեմ, որ մենք անպայման բարեկեցիկ ու երջանիկ երկիր կկառուցենք, որտեղ ժողովրդի վիճակը լավ կլինի: Երբ ժողովրդի վիճակը լավ լինի, նոր կարող ենք ասել փառք Աստծո, չնայած ամեն րոպե փառք երկնքի, երկիր ստեղծող արարիչ Աստծուն»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ խնդիրն այն է, որ մարդիկ, իշխանությունն ու հասարակությունը մեկ բռունցք չեն: Վարդան Ղուկասյանը ասաց, որ չի ցանկանում շատ խոսել խնդիրների մասին, քանի որ տոնական օրեր են: «Բայց մի բան կարող եմ ասել՝ երջանիկ երկիր կառուցելու համար պետք է, որ առաջնորդները բարեպաշտ լինեն, իշխանները՝ հայրենասեր, քահանաներն՝ իմաստուն, դատավորներն՝ արդար, ուսուցիչներն՝ առաքինի, ծերերը՝ խորհրդատու, երիտասարդները՝ շրաջան: Երբ մենք այս հասարակությունն ունեցանք, իմացեք, որ մեր երկիրը շատ լավը կլինի: Ցավոք սրտի, այս վիճակի 5 կամ նույնիսկ 1 տոկոսը չունենք այսօր: Բոլորս միասին մեր մեղքերը մեկի վրա ենք փաթաթում, ինչը չեմ ընդունում»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (280)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS