Նախագահը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախագահը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը


* 27-12-2017, 12:21 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 452 անգամ


Նախագահը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանըԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ամփոփել են ԱՊՀ-ում 2017 թվականին ռուսաստանյան նախագահության արդյունքները և մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ:

Հանդիպման սկզբում Նախագահ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերների հետ միասին շնորհակալություն է հայտնել հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ-ում Ռուսաստանի ակտիվ նախագահության, ինչպես նաև մոսկովյան ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպելու համար: Այն, ըստ Սերժ Սարգսյանի, լավ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող և միավորող դերը: Հանրապետության Նախագահը նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաև Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա: Նախագահ Սարգսյանը հաջորդ տարում ևս հաջողություններ է մաղթել Ռուսաստանին և նրա նախագահին` ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի և ի նպաստ հայ-ռուսական բարեկամության:

Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS