X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում.Կոնստանտին Զատուլին


* 19-12-2017, 13:31 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 982 անգամ


Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում.Կոնստանտին Զատուլին Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը, կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավորը։

Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ այն փակուղուց, որում ինքն իրեն դրել է սեփական հռետորաբանությամբ: Երկիրը նման կերպով արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակապի ընթացքում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց չեմ կանխատեսում մոտ ժամանակում: Կարծում եմ` դա երկարատև գործընթաց է: Ներկայիս տրամադրվածության, այդ թվում և Ադրբեջանում, այդ երկրի ղեկավարության մոտ առկա տրամադրվածության պարագայում դժվար է նման բան ակնկալել»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքն ու իր գործընկերներն այս պահին ակնկալում են, որ ապագայում հակամարտությունում չվերսկսվեն նոր սուր պոռթկումները և ռազմական գործողությունները, չլինի արյունահեղություն: Նրա համոզմամբ՝ դա ներկայիս ամենակարևոր դիրքորոշումն է, որը պետք է պահել:

«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք և հակված չեմ մտածելու, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ: Դա, իմ կարծիքով, դեպքերի զարգացման բացարձակ անհնար տարբերակ է»,- ասաց պատգամավորը:

Զատուլինը նշեց նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներով շատ հաճախ հնչող վիրավորանքներն ու ծայրահեղ գնահատականները որևէ կերպ չեն կարող օգնել կողմերին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2018 (188)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS