X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրք գործիչը գյուլենականներին մեղադրում է հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ


* 18-12-2017, 17:57 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 581 անգամ


Թուրք գործիչը գյուլենականներին մեղադրում է հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջErmenihaber.am: Վաշինգտոնում գործող «Թուրքական ժառանգություն» կազմակերպության նախագահ Ալի Չընարը հայտարարել է, որ իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը համագործակցում է հայկական սփյուռքի հետ:

Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցի` ԱՄՆ-ում ծավալած գործունեության մասին նա զրուցել է թուրքական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ: Ըստ Չընարի՝ FETÖ-ն ԱՄՆ-ի օրենսդիր մարմիններում սատարում է այն բոլոր օրինագծերը, որոնք ուղղված են Թուրքիայի դեմ:

Չընարը նշել է, որ գյուլենականներն անգամ Հայոց ցեղասպանության հարցում են սերտորեն աշխատում հայկական սփյուռքի հետ՝ այդ կերպ դավաճանություն գործելով:

Ըստ նրա՝ FETÖ-ին աջակցող կոնգրեսականների շնորհիվ է, որ Հայոց ցեղասպանության բանաձևին կողմնակից կոնգրեսականների թիվը 35-40-ից հասել է 106-ի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS