Քնեսեթում ընդդիմադիրները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացնել
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քնեսեթում ընդդիմադիրները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացնել


* 14-12-2017, 12:26 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 459 անգամ


Քնեսեթում ընդդիմադիրները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացնելErmenihaber.am: Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Թուրքական «T24.com.tr» լրատվական կայքը, հղում անելով հրեական «The Times of Israil»-ին, գրում է, որ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունը առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ (Իսրայելի խորհրդարան):

Հրեա ընդդիմադիր գործիչը «դիվանագիտական սխալ» է անվանել նաև Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով 2016 թվականին կնքված թուրք-իսրայելական համաձայնագիրը:

«Մենք չպետք է վախենանք ո՛չ Թուրքերի, ո՛չ պաղեստինցիների, ո՛չ էլ արաբական աշխարհի սպառնալիքներից: Եթե որևէ մեկին դուր չի գալիս նախագահ Թրամփի հայտարարությունը (Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ-EH), ապա դա իր խնդիրն է»,- ասել է Լապիդը:

Հոդվածը հրապարակած «The Times of Israil»-ը հիշեցրել է, որ Իսրայելը նախկինում Թուրքիային բարկացնելու համար խուսափում էր Հայոց ցեղասպանության ճանաչումից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (259)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS