X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վրացիները թաքնվել են Հայաստանում. վարձկաններին վճարել են Մայդանում մարդկանց կրակելու համար


* 13-12-2017, 13:30 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 848 անգամ


Վրացիները թաքնվել են Հայաստանում. վարձկաններին վճարել են Մայդանում մարդկանց կրակելու համարSputnik: Հայաստանի տարածքում թաքնվող Վրաստանի երկու քաղաքացիները հայտարարել են, որ Մայդանում վարձկաններին խոստացել են աշխատանքի համար վճարել հինգ հազարական դոլար։ Այս մասին հայտնել է ուկրաինացի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին։

«Տղամարդիկ ասում են, որ տեսել են, թե Կիևի Անկախության հրապարակում ինչպես են գործել վարձու դիպուկահարները 2017թ-ի ձմռանը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ», — հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երեկ` դեկտեմբերի 12-ին, Գորոշինսկին, որ «Բերկուտի» հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակցի փաստաբանն է (Ուկրաինայում դատում են Մայդանում մարդկանց մահվան համար), հայտարարել է, որ Վրաստանի երկու քաղաքացիները պատրաստ են ցուցմունքներ տալ դատարանում Անկախության հրապարակում դիպուկահարների աշխատանքի մասին։ Փաստաբանի տվյալներով` Վրաստանի քաղաքացիները վախենում են իրենց անվտանգության համար և համաձայն են ցուցմունք տալ միայն Հայաստանի տարածքից տեսակապի միջոցով, որտեղ այժմ նրանք բնակվում են։
Ինչպես հաղորդել է Գորոշինսկին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում, վարձկան վրացիներն ուկրաինացի փաստաբանների հետ զրույցում հայտարարել են, որ խմբի մեջ մտել է 50 մարդ, որոնց Ուկրաինա են տարել 2014թ-ին Մայդանում հրաձգության համար։ Նրանց խոսքով` իրենք չեն կրակել մարդկանց վրա։
«Յուրաքանչյուր խումբ, որում եղել է 10 մարդ, տեղակայվել է տարբեր կետերում, ունեցել տարբեր առաջադրանքներ։ Այսինքն զենք են կիրառել տարբեր ժամանակահատվածներում` իրենց հրամանատարների կամ խմբերի ղեկավարների հրամանով։ Բացի այդ, ականատեսները հաղորդում են, որ առաջադրանքները կատարելու համար նրանց 5 հազար դոլար դրամական պարգևատրում են խոստացել աշխատանքի համար»,- ասել է Գորոշինսկին։

Ավելի վաղ իտալական «5-րդ ալիքը» ցուցադրել է փաստագրական ֆիլմ, որում իտալացի լրագրողները հարցազրույց են վերցնում ոմն Կոբա Ներգաձեից, Զալոգի Կվարացխելիայից և Ալեքսանդր Ռևազիշվիլուց։ Այդ մարդկանց խոսքով` 2014թ-ին նրանց որպես դիպուկահարներ Կիև է ուղարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Նրանցից մեկը պնդել է, որ հակասությունների սրման պահին նրանց ջոկատին հրամայել են կրակել «Բերկուտի» աշխատակիցներին և ցուցարարներին, սակայն վրացական ջոկատը հրամանն ընդունել է որպես սադրանք և չի կրակել։
Կիևի գլխավոր հրապարակում` Նեզալեժնոստի մայդանում (Անկախության հրապարակ), 2013թ-ի նոյեմբերի 21-ին հավաքվել էին եվրաինտեգրման կողմնակիցները Նիկոլայ Ազարովի կառավարության այն հայտարարությունից հետո, թե Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը դադարեցվել է։ Ավելի ուշ մայդանը դարձավ իրավապահ ուժերի և ծայրահեղականների ընդհարման էպիկենտրոն։ Ավելի քան 100 հոգու մահվան պատասխանատվությունը նոր ուկրաինական իշխանությունները գցեցին իրենց քաղաքական ընդդիմադիրի` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և «Բերկուտ» ՆԳՆ հատուկ ստորաբաժանման վրա։ Յանուկովիչը և «Բերկուտը» պնդում են, որ սապնությունների հետ առնչություն չունեն։ Պետական հեղաշրջումից հետո «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը ցրվել է։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (285)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS