X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայրիկյանը չէր ցանկանա հետաձգել ընտրությունները


* 1-02-2013, 19:51 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 824 անգամ


Հայրիկյանը չէր ցանկանա հետաձգել ընտրությունները
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ ասել է, որ չէր ցանկանա հետաձգել ընտրությունները, այնուհետեւ հավելել, որ ամեն դեպքում հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը: «Պետք է այնպես անեմ, որ ընտրությունները չհետաձգվեն։ Այսինքն, կա ընտրությունների երկու տարբերակ. մեկը 15 օր, որը հարկադրված եմ անել, մյուսը նոր ընտրություններ կազմակերպել՝ ևս 40 օր անց։ Ես պիտի աշխատեմ, որ ևս 40 օր չլինի, որովհետև ես էլ մտածում եմ, որ գործընթացի մեջ ենք, ավարտին հասցնենք։ Չնայած լավ կլինի ընտրությունները լինեն տաք եղանակին»- մասնավորապես ասել է նա։ Նշենք, որ ավելի վաղ նույն ռադիոկայանը հայտնել էր, որ Պարույր Հայրիկյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և Հանրային հեռուստատեսությանը: Նա հայտարարել է, որ չի պատրաստվում հետաձգել ընտրությունները: Ավելի ուշ ռադիոկայանը ճշգրտում կատարեց իր տարածած տեղեկատվության մեջ։ Նշենք նաև, որ ավելի վաղ, ի պատասխան հարցի, թե կա՞ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն, հրատապություն, սահմանադրական պահանջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը Tert.am –ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախաձեռնած ընթացակարգի, ընտրությունների հետաձգման վերաբերյալ որոշում կայացնելու որևէ լիազորություն չունի, և դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայրիկյանն իր նախաձեռնությամբ դիմի Սահմանադրական դատարանին։ Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը հայտնել էր, որ «Պարույր Հայրիկյանը պաշտոնական որևէ որոշում չի կայացրել ընտրությունների հետաձգման վերաբերյալ, որպեսզի այն ներկայացնի Սահմանադրական դատարան»։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ Սահմանադրության 52–րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։




tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS