X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արցախի հարցը կլուծվի միայն երեք սկզբունքի պահպանման դեպքում


* 1-12-2017, 15:27 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 605 անգամ


Արցախի հարցը կլուծվի միայն երեք սկզբունքի պահպանման դեպքումArmeniasputnik.am: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել` աջակցություն հայտնելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման 3 սկզբունքներին։
ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային միության մանդատ ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունն է Ղարաբաղյան հակամարտության կողմերին աջակցել խնդիրը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու հարցում։ Այս մասին նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։
«ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն անցկացվել է նոյեմբերի 30-ին Մինսկում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծվել է 2002թ.-ին, այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին։ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է 2015 թվականի սեպտեմբերից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (147)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS