X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պաշտոնական որոշում դեռևս չկա


* 1-02-2013, 17:31 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 767 անգամ


Պաշտոնական որոշում դեռևս չկա
«ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պաշտոնական որևէ որոշում չի կայացրել
ընտրությունների հետաձգման վերաբերյալ, որպեսզի այն ներկայացնի Սահմանադրական դատարան»,- այս մասին Tert.am-ին ասաց Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը՝ նշելով, որ այսօր նման որոշում, հավանաբար, չի էլ լինի։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 52–րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ նհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։ Նշենք, որ այսօր կայացել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ դատապարտելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը` ԿԸՀ նախագահը այն որակել է, որպես ճղճիմ, նենգ և ստոր արարք՝ ուղղված ընտրությունների անցկացման ընթացքի դեմ։ Տիգրան Մուկուչյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածները սահմանում են անհաղթահարելի խոչընդոտների ինստիտուտ, այն է՝ երկշաբաթյա ժամկետով ընտրությունների հետաձգում: Միաժամանակ նշեց, որ օրենքով չի սահմանվում անհաղթահարելի խոչընդոտների ցանկը և այն կարող է ճանաչել Սահմանադրական դատարանը, որին էլ կարող է դիմել այն թեկնածուն, ում համար առաջացել է այդ խոչընդոտը, այս դեպքում Պարույր Հայրիկյանը։ «ՍԴ ներկայացված դիմումի քննությունը կատարվում է ներկայացումից հետո չորսօրյա ժամկետում»,- ասաց Մուկուչյանը և ավելացրեց, որ ԿԸՀ համար սահմանված ժամկետային գործառույթները պետք է իրականացվեն համապատասխան ժամկետում, քանի դեռ իրավասու մարմինների որևէ այլ որոշում չկա: Ի դեպ, Տիգրան Մուկուչյանը առողջություն և արագ կազդուրում մաղթելով նախագահի թեկնածուին՝ տեղեկացրեց, որ հանձնաժողովը ողջ գիշեր հեռախոսակապ է ունեցել Հայրիկյանի լիազոր ներկայացուցչի հետ և նրա առողջական վիճակը ուշադրության կենտրոնում է պահում։ Նա ասաց, որ այսօր երեկոյան ինքը նույնպես կայցելի Պարույր Հայրիկյանին: Նշենք նաև, որ ավելի վաղ, ի պատասխան հարցի, թե կա՞ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն, հրատապություն, սահմանադրական պահանջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը Tert.am –ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախաձեռնած ընթացակարգի, ընտրությունների հետաձգման վերաբերյալ որոշում կայացնելու որևէ լիազորություն չունի: «Նման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել միայն Պարույր Հայրիկյանը, եթե համարեց, որ իր համար առկա են անհաղթահարելի խոչընդոտներ։ Այսինքն՝ դա պրոցես է, որը պետք է նախաձեռնի, եթե դրա կարիքը զգաց, Պարույր Հայրիկյանը, որից հետո ՍԴ-ն պետք է կայացնի որոշում»,- ասել էր Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր նրան են այցելել ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ և պետական այրեր, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև մեծ թվով քաղաքական գործիչներ: Հավելենք նաև, որ այս պահին Պարույր Հայրիկյանի՝ ընտրական քարոզարշավին մասնակցել շարունակելու պատրաստակամության մասին հայտնի է այսպես ասած՝ երրորդ դեմքով. երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով այցելել էր նախագահի թեկնածուին, հայտնել էր, որ նա շարունակելու է նախագահական քարոզարշավը:




Tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS