X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլայ Բորդյուժա. Երևան կատարած այցելությունը շատ հագեցած էր


* 1-02-2013, 16:45 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 663 անգամ


Նիկոլայ Բորդյուժա. Երևան կատարած այցելությունը շատ հագեցած էր
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր` վերջերս Երևան կատարած այցելությունը շատ հագեցած է համարել: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 1-ին կայացած Մոսկվա-Աստանա-Կիև-Մինսկ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ: Դիտարկմանը, որ նրա այցելությունը համընկել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան այցի հետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ իրենց այցերը պարզապես համընկել են իրար: «Սերգեյ Շոյգուի այցելությունը ևս հագեցած է եղել` քննարկվել են ռազմա-տեխնիկական հարցեր, Գյումրիում ռուսական ռազմակայանի գործունեությունը»,-նշել է Նիկոլայ Բոդյուժան: Անդրադառնալով իր հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ պետության ղեկավարին տեղեկացրել է անցկացվելիք միջոցառումների մասին, հատուկ հետաքրքրության է արժանացել ռուսական ձեռնարկությունների մասնակցությամբ ռազմա-արդյունաբերկան ձեռնարկությունների ստեղծման և ակտիվացման վերաբերյալ հարցը:Այս առնչությամբ Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ Հայաստանում նման ձեռնարկություններ հիմնելու նախաձեռնությունը Հայաստանի կողմից է հնչել: «Արդյունքներ կան»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նշենք, որ խոսքը ռազմա-արդյունաբերական ընկերությունների և զրահատեխնիկայի ու ավիացիոն տեխնիկայի սասարկման կենտրոնների 8-9 ձեռնարկությունների ստեղծման մասին է: Խոսելով ՀԱՊԿ շրջանակներում ռազմական տեխնիկայի` իջեցված սակագներով գնման մասին, Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ համաձայնությունն ակտիվ կերպով իրագործվում է, հատկապես հատուկ տեխնիկաների գնման մասը: Առաջնային տեղում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և մասամբ Հայաստանը:





News.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (263)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS