X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախագահի ընտրությունները կհետաձգվե՞ն


* 1-02-2013, 15:25 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 745 անգամ


Նախագահի ընտրությունները կհետաձգվե՞ն
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի արդյունքում նախագահի ընտրությունները կարող են հետաձգվել: Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի երկրորդ կետի՝ "Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը": Այս պահին բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այս խնդրի առնչությամբ նշել է, որ դեպքերի նման ընթացքը չի բացառվում. այսինքն, ընտրությունները կարող են հետաձգվել, և դա կախված է Հայրիկյանի առողջական վիճակից: ԱԺ նախագահը դատապարտել է դեպքը՝ նշելով, որ հանցագործությունն ուղղված է ոչ միայն Հայրիկյանի, այլև ողջ հայ ժողովրդի դեմ։ Սա սադրանք է, իսկ նպատակը իրավիճակն ապակայունացնելն է։ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը եղածը որակել է բացահայտ սադրանք՝ նախևառաջ ուղղված իշխանություններին: Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը վերակենդանացման բաժնում է, վիճակը կայուն է: Նրա գիտակցությունը տեղն է։





yerkirmedia.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS