X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Միջազգային ԶԼՄ-ները՝ Հայրիկյանի մահափորձի մասին. "Հայրիկյանը հայտնի այլախոհ էր"


* 1-02-2013, 15:14 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 792 անգամ


Միջազգային ԶԼՄ-ները՝ Հայրիկյանի մահափորձի մասին. "Հայրիկյանը հայտնի այլախոհ էր"
ՀՀ նախագահի թեկնածու, "Ազգային ինքնորոշում միավորման" 63-ամյա առաջնորդի դեմ կատարված մահափորձի մասին բարձրաձայնում են գրեթե բոլոր առաջատար համաշխարհային լրատվամիջոցները՝ "ԻՏԱՌ-ՏԱՍՍ", "ՌԻԱ Նովոստի", "Ռոյթեր", "Սինխուա" լրատվական գործակալությունները, "Ալ-Ջազիրա", "NTV", "Վեստի", "Russia Toda"-ը, "ABC", "CNN Turk" հեռուստաընկերությունները, "Շանհայ Դեյլի" պարբերականը, թուրքական պարբերականները և այլ լրատվամիջոցներ: Հաղորդված տեղեկատվություններն իրենց բովանդակությամբ գրեթե չեն տարբերվում հայաստանյան մամուլում շրջանառվող լուրերից: Կրկին շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունների 8-ը թեկնածուներից մեկն է, և որ ընտրությունները հնարավոր է հետաձգվեն: Ռուսական լրատվամիջոցներն ընդգծում են նաև սոցիալական հարցումների վերջին արդյունքները, համաձայն որոնց` նա նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը չէր: BBC-ն նշել է, որ Հայրիկյանը հայտնի այլախոհ էր խորհրդային դարաշրջանում: Նա տարիներ է անցկացրել խորհրդային բանտերում, ճամբարներում ու աքսորում` գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև տարածված տեսակետին ընդդիմացող հայացքներ արտահայտող իր գրվածքների համար:






yerkirmedia.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS