Ով աշխատի, ով ուտի..., -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ով աշխատի, ով ուտի...


* 31-01-2013, 20:41 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1054 անգամ


Ով աշխատի, ով ուտի...
Ադրբեջանի «Պահուստի և պաշտոնաթող սպաներ» հասարակական միության նախագահ Յաշար Ջաֆարլին հայտարարել է, որ այդ երկրի պաշտպանության նախարարությունը 7 տարուց ավելի յուրացրել է սպաներին տրվելիք աշխատավարձի զգալի մասը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը` նշելով, որ Ջաֆարլին այդ մասին հայտնել է ՊՆ զորամասերում ծառայած զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ միության կողմից հունվարի 30-ին Բաքվում կազմակերպած մամուլի ասուլիսում: Ջաֆարլին ասել է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքը խախտելու հետևանքով: «1992 թ-ի հունվարից գործող այդ օրենքի «Աշխատավարձերի մասին» 10-րդ հոդվածի համաձայն` ճակատային գծում ծառայող սպաների աշխատավարձը եռապատկվել էր: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը 1998 թ-ին հրաման է ստորագրել ճակատային գծում ծառայող սպաների աշխատավարձն, օրենքով սահմանված եռակիի փոխարեն, կրկնակի վճարելու մասին, ինչից հետո սպաների աշխատավարձն անմիջապես կրճատվել է: Աբիևի կողմից օրենքի այդ խախտումը շարունակվել է մինչև 2005 թ-ի սեպտեմբերի 1-ը: Այդ ժամանակ ՊՆ առաջարկությամբ փոփոխություն է կատարվել «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում, որում աշխատավարձերի «եռակի հաշվարկ» արտահայտությունը փոխարինվել է «կրկնակի հաշվարկ» արտահայտությամբ, և որով միայն 7 տարի 2 ամիս հետո է օրենքի տեսք տրվել նախարարի այդ նմանը չունեցող խայտառակ իրավախախտմանը», -ասել է Ջաֆարլին` նշելով, որ նման կամայական գործողություններով Սաֆար Աբիևը կրճատել է ճակատային գծում ծառայող սպաների աշխատավարձը և վնաս հասցրել սպաների և ենթասպաների ընտանիքների բյուջեին: «Եթե օրենքը գործում է, և աշխատավարձը չի տրվել, նշանակում է` նախարարը գողություն է կատարել սպաներից: Նա ինքնակամ, առանց փոխելու օրենքը, սպաների աշխատավարձը եռակիից իջեցրել է կրկնակիի: Այլ երկրներում պաշտպանության նախարարը նախագահին առաջարկում է ավելացնել զինծառայողների աշխատավարձերը, իսկ մեր նախարարը հրամայում է կրճատել օրենքով սահմանված աշխատավարձի չափը: Ցավալի է, բայց պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հոգեբանական ահաբեկչության է ենթարկում իրենց իրավունքները դատարաններում պաշտպանել ցանկացող սպաներին: Դատարանների դատավորները չեն թաքցնում, որ վախենում են պաշտպանության նախարարությունից: Նրանք բացահայտ կերպով ասում են, որ չեն կարող վճիռներ կայացնել սպաների օգտին: Ներկա դրությամբ դատարաններում նման 21 գործ կա, սակայն այդ գործերով մինչ այժմ արդար որոշում չի ընդունվել: Վճռաբեկ դատարանի դատավորները ևս ասում են, որ պաշտպանության նախարարությունը հանձնարարել է չբավարարել սպաների պահանջները», -հայտնել է նա: Միության ղեկավարն ասել է, որ պահուստի և պաշտոնաթող սպաները որոշել են խնդրի հետ կապված պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել:





armenpress.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS