Հացադուլը շարունակվելու է մինչև ընտրությունների վերջ, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հացադուլը շարունակվելու է մինչև ընտրությունների վերջ


* 31-01-2013, 19:30 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 949 անգամ


Հացադուլը շարունակվելու է մինչև ընտրությունների վերջ
Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն 10 օր ձգվող հացադուլը շարունակելու է մինչև ընտրությունների ավարտը: Այդ մասին այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է նախագահի թեկնածուն: «Հացադուլը շարունակելու եմ մինչև ընտրությունների ավարտը, այսինքն 30-35 օր: Նա նշել է, որ օրուգիշեր անցկացնում է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, և այդ պայմաններում կարող են հիգիենայի խնդիրներ առաջանալ, ուստի թեկնածուն մտադիր է հացադուլի 15-րդ օրը երկու ժամով տուն գնալ, լողանալ, փոխել հագուստները: Նա նույնիսկ առաջարկեց, որ լրագրողներից մեկը ուղեկցի իրեն` հավաստիանալու, որ չի խախտում հացադուլի պայմանները: Անդրիաս Ղուկասյանի փոխանցմամբ վերջին մի քանի օրերը եղանակային պայմանների պատճառով բավական բարդ էին, սակայն ինքն ու Շանթ Հարությունյանը «անցան այդ օրերի միջով»: «Շանթ Հարությունյանի աջակցությունը մեծ նշանակություն ունեցավ ինձ համար: Հայաստանի համար մտածող ուժերը պետք է միավորվեն, քրեաօլիգարխիկ ռեժիմը հենց այնպես չի հանձնելու իշխանությունը»,-նշել է թեկնածուն: Շանթ Հարությունյանն իր հերթին նշել է, թե անկախ կուսակցական և գաղափարական տարաձայնություններից բոլորը պետք է միավորվեն` ժողովրդին ստրկական վիճակից հանելու համար: Հացադուլավոր գործիչները նույնիսկ կատակում էին` ներկայացնելով իրենց գաղափարական տարաձայնությունները: «Ես ասում եմ` իշխանափոխություն բոլոր միջոցներով, Անդրիասը` իշխանափոխություն միայն օրինական միջոցներով»,-ասել է Շանթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց և պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին է միացել նաև նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաև նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը:




NEWS.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (232)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS