X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ճնշում են


* 31-01-2013, 19:18 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 946 անգամ


Ճնշում են
Այլ պետությունից ճնշում է գործադրվում Հայաստանի նախագահի թեկնածուների վրա: Այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում այսկերպ գնահատեց «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի որոշումը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նշենք, որ «Ռուսաստանի ձայնը» որոշում է կայացրել փետրվարի 1-ից դադարեցնել ծրագրերի վերահեռարձակումը «Ռադիո Հայի» եթերում, իսկ «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահը Անդրիաս Ղուկասյանն է: Անդրիաս Ղուկասյանի խոսքով, իրենք փաստեր ունեն, որ պատճառը հենց իր հացադուլն է Հայաստանում շինծու ընտրությունների դեմ, և ռուսական ընկերությունը, խախտելով պայմանագրային դրույթները, միակողմանիորեն խզել է գոյություն ունեցող պայմանագիրը: «Սա օրինակ է, որ պետության կողմից փորձում են ճնշում գործադրել նախագահի թեկնածուի վրա: Մենք երկար համագործակցել ենք «Ռուսաստանի ձայնի» հետ և այս քայլը շատ բացասական եմ գնահատում»,-նշել է թեկնածուն: Անդրիաս Ղուկասյանը նաև անթույլատրելի է համարում ՀՀԿ-ական թեկնածուի գովազդում իր և իր կողմնակիցների պատկերի օգտագործումը, ինչը կարող է այլ տպավորություն առաջացնել: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց և պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին է միացել նաև նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաև նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը:




NEWS.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (250)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS