X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իվանիշվիլիի համախոհը խորհուրդ է տվել Լուկաշենկոյին «չերևալ» Վրաստանում


* 31-01-2013, 15:50 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 867 անգամ


Իվանիշվիլիի համախոհը խորհուրդ է տվել Լուկաշենկոյին «չերևալ» Վրաստանում
Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Լևան Բերձենիշվիլին հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խորհուրդ չէր տա այցելել Վրաստան, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով «Մեդիանյուս»-ին։ Միևնույն ժամանակ վրացի խորհրդարանականը մեղադրել է բելառուսական իշխանություններին քաղաքական դրդապատճառներով մարդկանց ձերբակալելու համար։ «Ես խորհուրդ եմ տալիս պարոն Լուկաշենկոյին չայցելել Վրաստան։ Օրինակ՝ ես և իմ կուսակցությունը կանենք հնարավորը, որպեսզի այցելելու դեպքում նա լավ հասկանա՝ ինչ պատասխան է իրեն սպասելու այն մարդկանց ձերբակալությունների համար, որոնց փակել է բանտերում»,- ասել է Բերձենիշվիլին։ Նա հավելել է, որ Բելառուսում ձերբակալված «քաղբանտարկյալների» թվում կան նաև իր ընկերները։ Թե ինչ են պատրաստվում անել պատգամավորն ու իր համախոհները, չի մանրամասնվում։ Հանրապետական կուսակցությունն ընդգրկված է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայում, որի առաջնորդն է Բիձինա Իվանիշվիլին։ Հիշեցնենք, որ Լուկաշենկոն վերջին շրջանում բազմիցս Վրաստանին առաջարկել է վերադառնալ ԱՊՀ (այս երկիրը դուրս էր եկել ԱՊՀ-ից 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո) և պատրաստակամություն էր հայտնել նպաստել դրան։ Վերջերս նա ասել է, որ մտադիր է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրավերով այցելել Վրաստան և այդ հարցը քննարկել երկրի իշխանությունների հետ։




Tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS