Չեն ուզում օգտվել, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Չեն ուզում օգտվել


* 31-01-2013, 15:42 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1057 անգամ


Չեն ուզում օգտվել
Փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից ամենաշատը անվճար և վճարովի քարոզչական ժամանակից օգտվել է թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենաքիչը՝ Արման Մելիքյանը: Տվյալները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովինն են, որը 21.01.13-27.01.13թթ.ժամանակահատվածում մշտադիտարկում է իրականացրել մի շարք հանրապետական և մարզային հեռուստա և ռադիո ընկերությունների նկատմամբ: Տվյալները ներկայացվել են այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, որին մասնակցում էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը և որին ներկա էին նաև միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Սերժ Սարգսյանն են հաշվետու ժամանակահատվածում օգտվել վճարովի քարոզչական եթերի իրենց իրավունքից, իսկ օրինակ՝ մյուս թեկնածուների մոտ այս բաժնում գրված է 00: Թեկնածու Վարդան Սեդրակյանի պարագայում նաև անվճար քարոզչական եթերի դիմաց է նման ցուցանիշ գրանցված: Եվ այսպես, նշված հեռուստա և ռադիո ընկերությունների հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներկայացուցչի, ինչպես նաև լրատվական հաղորդումներում թեկնածուի քարոզարշավի լուսաբանման եթերաժամանակը Հրանտ Բագրատյանի մոտ կազմում է՝ 715.35 րոպե, Պարույր Հայրիկյանի մոտ՝ 1108.37 րոպե, Արամ Հարությունյանի մոտ՝ 823.31 րոպե, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2160 րոպե, Անդրիաս Ղուկասյանի մոտ՝ 658.23 րոպե, Արման Մելիքյանի մոտ՝ 503.10 րոպե, Սերժ Սարգսյանի մոտ 1060.45 րոպե, Վարդան Սեդրակյանի մոտ՝ 592 րոպե: «Բայց անգամ նվազագույն ցուցանիշի պարագայում, որը Արման Մելիքյանի պարագայում, ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա:Նույնիսկ այդ նվազագույն ցուցանիշը մեկ օրվա համար միջինը կազմում է 70 րոպե՝ մեկ ժամ տասը րոպե եթերաժամանակ: Արտաքուստ այս թիվը, կարծես թե, համեմատական իմաստով տարբերվում է, բայց մեկ թեկնածուի համար հանրապետական եթերային լրատվամիջոցներով օրական մեկ ժամ տասը րոպեն կարծում եմ՝ բավական պատկառելի թիվ է»,-ասել է հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: Նա նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահ իրականացրած գործունեության լուսաբանումը ներառված չէ նրա մշտադիտարկման արդյունքների մեջ, քանի որ այդ մասը չի դիտվում որպես լրացուցիչ քարոզչություն: Տարբեր հեռուստառադիոընկերությունների մոտ այս ընդհանուր բաշխվածությունը անհամաչափ է, բայց իրականում, ըստ Գրիգոր Ամալյանի, խտրականություն չի եղել: «Մենք հարցումներ ենք արել առանձին հեռուստաընկերությունների, և օգտվելով առիթից՝ դիմում եմ առավել ակտիվ լինել հեռուստաընկերությունների եթերներում հյուրընկալվելու առումով: Հեռուստաընկերություններից ստացված բացատրությունները հիմնականում հետևյալն են, որ հաշվի առնելով թեկնածուների քարոզչական տակտիկական առանձնահատկությունները, նրանցից ոմանք ուղղակի հրաժարվում են մասնակցել եթերին՝ ելնելով իրենց տակտիկական առանձնահատկություններից»:




Tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (217)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS