X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ)


* 23-09-2017, 10:27 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1471 անգամ


Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ) Aysor.am: Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Ռաֆայել Ջաբրաիլովը կարծիք է հայտնել, որ հայ պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը միտումնավոր են բաժակները ձեռքին լուսանկարվում Բաքվում ու տարածում դրանք համացանցում:

Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ)

«Հայ պատգամավորները փորձում են այդ քայլերով բարկացնել ադրբեջանական հասարակությանը և դիվիդենտներ շահել դրանից իրենց ընտրողների շրջանում: Ես կարծում եմ, որ նրանք միտումնավոր են այդ քայլերն անում՝ ադրբեջանցիներին հրահրելու համար, որպեսզի ինչ-որ մեկը չդիմանա ու նրանց նկատմամբ բռունցքներով հարձակում գործի:

Բաժակներով լուսանկարը հայ պատգամավորներն արել են հյուրանոցի իրենց համարում: Եթե նրանք նստած լինեին ռեստորանում և այնտեղ իրենց լավ չպահեին, ապա ինչ-որ ադրբեջանցի անպայմանորեն շիշը կկորտրեր նրանց գլխին: Անկեղծ ասած, եթե նման բան պատահեր, ապա դա իմ սրտով կլիներ», - ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:

Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ)

Միաժամանակ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Ադրբեջան հայ պատգամավորների այցելության:

Կազմակերպության անդամները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև, որտեղ անցկացվում է Եվրանեսթ-ի խորհդրաժողովը և հնչեցրել՝ «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անմիջապես լքեն Բաքուն»:

Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ)

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS