X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգից հեռացրել է «հանրապետություն» բառը


* 15-08-2017, 11:21 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 667 անգամ


Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգից հեռացրել է «հանրապետություն» բառըErmenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգից և այլ սոցիալական ցանցերից հեռացրել է «հանրապետություն» (Cumhuriyet) բառը՝ ներկայանալով սոսկ որպես «Թուրքիայի նախագահ»:

Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միաժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ հանդիսացող Էրդողանը նաև սոցցանցերում սկսել է լայնորեն կիրառել «AKP նախագահ» տիտղոսը:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թուր Յըլդըզ Բիչերը խստորեն քննադատել է Էրդողանի այդ քայլը՝ համեմատելով նրան Հիտլերի հետ:

«Եթե հանդուրժենք քաղաքականության մեջ իսլամիստական այդ կուսակցությունը ներկայացնող նախագահի կողմից «հանրապետություն» բառը հեռացնելու փաստը, ապա շուտով կկարդանք նրա «Իմ սուրբ պայքարը» գիրքը։ Չի կարելի անցնել ֆաշիզմի» , - նշել է պատգամավորը:

Այս խոսքերով CHP-ական պատգամավորն ուղղակիորեն ակնարկել է Հիտլերի «Mein Kampf» («Իմ պայքարը») գիրքը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (249)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS