X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Մեկ է ամեն ինչ որոշված է»՝ արատավոր լոզունգ


* 24-01-2013, 22:47 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 814 անգամ


«Մեկ է ամեն ինչ որոշված է»՝ արատավոր լոզունգ
«Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է անսովոր իրավիճակ՝ երկու տեսանկյուններից: Առաջինը՝ խոշոր քաղաքական խաղացողները չեն առաջադրվել՝ դաշտը թողնելով համեմատաբար ամայի: Սակայն կա երկրորդ, շատ կարևոր քաղաքական երևույթը, որը ՀՀ-ում երբևէ չի եղել: Որպես կանոն, մենք առ այժմ ականատես ենք եղել դեկլարատիվ ծրագրային հրապարակումների. հստակ ընդգծված խարիզմատիկ առաջնորդների առկայության պայմաններում ծրագրերը մշտապես մղվել են երկրորդ պլան: Հասարակության սիմպատիան վայելող առաջնորդների հետևից գնացող ընտրազանգվածների պարագայում չհիմնավորված քաղաքական հայտարարությունները մշտապես հետին պլան են մղել իրական, հիմնավորված ծրագրերը: Այդ առումով այս ընտրությունները հաճելիորեն տարբերվում են նախորդներից, ներմուծվել է նոր քաղաքական մշակույթ՝ ընտրողին ներկայանալ կոնկրետ ծրագրով: Միգուցե այդ ծրագրերը դեռևս հասանելի չեն լայն զանգվածներին, միգուցե տնտեսագիտական թեորետիկ հիմնավորումները հասարակական լայն շերտերին դեռևս հասանելի չեն, սակայն հաճելի նորամուծություն են քաղաքական կյանքում: Քաղաքական թիմը (քաղաքական ուժ եզրին դեռևս կասկածանքով եմ վերաբերում) ներկայանում է հստակ ծրագրով, որի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել: Կարևորը, որ քննարկումները լինեն ծրագրային, հստակ, թիրախային: Քաղաքական էվոլուցիայի համար այս երևույթը ուղղակի անհրաժեշտություն է. հաջորդ քայլը կուսակցությունների կողմից ստվերային կառավարությունների հրապարակումն է: Այլ պայմաններում առաջանում են կուսակցություններ, որոնք, առանց ծրագրերի, առանց կադրային ռեզերվի, ընտանեկան աստիճանակարգության սահմաններում (ամուսին՝ նախագահ, կին՝ վարչապետ կամ հակառակը, զոքանչ՝ մամուլի քարտուղար, երեխաներ՝ անտարբեր ընտրազանգված, աներձագ՝ ԱԺ-ում լոբբինգի համար և մի կին ատամնատեխնիկ՝ ընտրազանգվածի շերտավորման համար)... Հիմնական խաղացողների բացակայությունը բացառիկ շանս է քաղաքական նորաստեղծ հոսանքների և այդ հոսանքներից և քաղաքական մշակույթից բողոքողների համար: Դաշտն ազատ է՝ ներմուծեք ձեր քաղաքական կուլտուրան վտանգավորության աստիճանի ամայի քաղաքական դաշտը, միգուցե հինգ տարի անց հասարակության էվոլուցիան կբերի նրան, որ մենք կգնանք ընտրությունների՝ առաջնահերթությունը տալով հստակ հաշվարկված ծրագրերին և քաղաքական ուժի կադրային ռեզերվին, ոչ թե մասնակցենք ընտրություններին՝ «մեկ է ամեն ինչ որոշված է» արատավոր լոզունգով: Ամեն ինչ որոշում են զանգվածները... Եթե պատրաստ են որոշումներ կայացնելուն... Եվ այդ որոշումները իրականացնելուն...»:




Այս գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է Վարուժան Բաբաջանյանը. Operativ.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (122)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS