X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամերիկացի սենատորը չի կարծում, որ գրին-քարտի տրամադրման կարգի խստացման մասին օրինագիծը կհաստատվի


* 8-08-2017, 12:59 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 285 անգամ


Ամերիկացի սենատորը չի կարծում, որ գրին-քարտի տրամադրման կարգի խստացման մասին օրինագիծը կհաստատվիAysor.am: Ամերիկյան աշխատանքային այցագրերի տրման նոր սահմանափակումների ու պայմանների սահմանման մասին օրինագիծը, որն անցած շաբաթ Սպիտակ տանը ներկայացրել են հանրապետական սենատորները, և որին աջակցություն է հայտնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, դժվար թե ներկայիս տեսքով հաստատվի Կոնգրեսի Սենատի կողմից: Նման կարծիքը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն (հանրապետական Ֆլորիդա նահանգից):

Սպիտակ տան մամուլի ծառայության օգոստոսի 2-ին տարածած նյութերի համաձայն՝ օրինագծում առաջարկվում է վերացնել այցագրերի խաղարկության՝ ներկայիս համակարգը, որը համարվել է հնացած, նաև «կասկածելի տնտեսական և մարդասիրական շահեր» սպասարկող: Նաև նվազեցված է փախստականների մշտական բնակության իրավունքի ստացման բաժնեմասը: Այժմ տարեկան դրան կարող է հավակնել 13-ից բարձր տարիքի 50 հազար մարդ: Գործող բաժնեմասը նյութերում չի ճշտվում: Օրինագծի մշակողներ են հանդես եկել երկու հանրապետական սենատորներ Թոմ Քոթոնը (Արկանզաս նահանգ) և Դևիդ Փերդյուն (Ջորջիա նահանգ): Թրամփը նշել է, որ նոր օրինագիծը կփոխարինի նախկին կարգը և «կսահմանի գրին-քարտերի ստացման նոր՝ միավորների վրա հիմնված համակարգ»:

«Այդ մրցութային գործընթացի շրջանակներում նախապատվությունը կտրվի այն հավակնորդներին, ովքեր խոսում են անգլերեն, ապահովում են իրենց և իրենց ընտանիքները և ունեն հմտություններ, որոնք օգտակար կլինեն մեր տնտեսության համար»,- պարզաբանել է Թրամփը:

«Օրինագիծը Սենատում չի անցնի: Կարծում եմ՝ Սպիտակ տանը հասկանում են, որ դրա համար չի հավաքվի Սենատի օրենսդիրների անհրաժեշտ 60 ձայները», - նշել է Ռուբիոն:

«Ինչ-որ բանում ես համաձայն չեմ այդ փաստաթղթի հետ: Այն մարդկանց կամայական բաժնեչափ է սահմանում, որոնք կարող են ԱՄՆ գալ գրին- քարտով: Չեմ կարծում, որ պետք է լինի ինչ-որ կամայական քվոտա. այդ թիվը պետք է հենվի մարդկանց պահանջարկի վրա»,- ասել է Ռուբիոն: «Չեմ ցանկանում սահմանափակել օրինական ներգաղթը, սակայն ես կցանկանայի փոխել դրա կարգավորումը», - հավելել է սենատորը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS