X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պուտին. Մենք պետք է ցույց տայինք ԱՄՆ-ին, որ առանց պատասխանի որևէ բան չենք թողնի


* 31-07-2017, 15:52 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 734 անգամ


Պուտին. Մենք պետք է ցույց տայինք ԱՄՆ-ին, որ առանց պատասխանի որևէ բան չենք թողնի Panorama.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վեստի.ռու»-ի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին բացառիկ հարցազրույց է տվել, որի ժամանակ խոսել է ԱՄՆ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների, ԱՄՆ դիվանագիտական առաքելության անձնակազմի թվի սահմանափակման, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մասին։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության անձնակազմի թիվը 755-ով կնվազի։ Արդյունքում, ՌԴ-ում կլինի այնքան աշխատակիցներ, որքան ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտության առաքելության անձնակազմի թիվն է՝ 455 հոգի։

Պուտինը նաև բացատրել է, թե ինչու է Ռուսաստանն արձագանքել ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը նախաձեռնել է Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացնելու ուղղությամբ հերթական քայլը։

«Մենք շատ երկար սպասեցինք, որ որևէ բան դեպի լավը կփոխվի, այնպիսի հույս էինք տածում, որ իրավիճակը որևէ կերպ կփոխվի։ Սակայն դատելով առկա իրավիճակից, եթե այն փոխվի, ապա դա շուտ տեղի չի ունենա։ Մենք պետք է ցույց տայինք, որ մենք նույնպես առանց պատասխանի որևէ բան չենք թողնի»,-նշել է ՌԴ նախագահը։

Ըստ Պուտինի խոսքի՝ անօրինական սահմանափակումներով, ԱՄՆ-ն փորձում է ազդել աշխարհի այլ պետությունների, այդ թվում իր դաշնակիցների վրա, որոնք հետաքրքրված են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։

ՌԴ նախագահը խոսել է նաև ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև փոխգործունեության մասին։ Դրանց թվին են դասվում՝ ահաբեկչության դեմ պայքար, սիրական հարցում համագործակցություն և զանգվածային ոչնչացման զենքի սահմանափակում։ Չնայած մի շարք դժվարությունների, ըստ ՌԴ նախագահի, կողմերը արդյունքի են հասել։

«Դատելով նրանից, թե ինչ է արվել վերջին շրջանում, արդեն կտեսնենք, թե ինչպես զարգանա իրավիճակը, սակայն վերջին շրջանում Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը եղել է հստակ քայլ, համատեղ աշխատանքի հստակ արդյունք»,-ասել է Պուտինը։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է ԱՄՆ-ին համագործակցություն հաստատել, այդ թվում կիբերհանցագործության դեմ պայքարում, սակայն ի պատասխան, լսել է միայն անհիմն մեղադրանքներ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (262)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS