X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նահանգապետն ու պատգամավորներն իրենք իրենց աշխատավարձը կրկնակի բարձրացրել են


* 31-07-2017, 15:18 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 550 անգամ


Նահանգապետն ու պատգամավորներն իրենք իրենց աշխատավարձը կրկնակի բարձրացրել են Panorama.am ՌԴ Նենեցական ինքնավար մարզի ղեկավարությունը հետևել է Կրասնոյարսկի պատգամավորների օրինակին, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի բարձրացրել էին: life.ru-ի հաղորդմամբ, Նենեցական մարզի նահանգապետ Իգոր Կոշինը իր ստորագրությամբ թույլատրել է ինքն իրեն միանվագ երկու աշխատավարձ վճարել միայն այն բանի համար, որ գնում է արձակուրդ: Նման կանոններ են տարածվել նաև նահանգապետի տեղակալների և պատգամավորների վրա:

Տեղի խորհրդարանը օրենք է ընդունել, որը փոփոխություններ է մտցնում տարածաշրջանի ղեկավարի, տեղակալների ու պատգամավորներ աշխատավարձի վճարման կարգում: Հիմա նրանցից յուրաքանչյուրը կարող է տարեկան մեկ անգամ երկու աշխատավարձ ստանալ: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը համապատասխան դիմում գրել արձակուրդից առաջ: Այս լուրը վարչակազմը չի տարածել, սակայն այն դարձել է հասարակության սեփականությունը:

Նահանգապետն ու պատգամավորներն իրենք իրենց աշխատավարձը կրկնակի բարձրացրել են

life.ru-ի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը: Այն ստորագրել է Նենեցական մարզի պատգամավորների խորհրդի նախագահն ու նահանգապետը: Այսինքն նահանգապետը փաստացի թույլ է տվել ինքն իրեն խրախուսել: Փաստաթղթում ասված է, որ արձակուրդից առաջ նյութական օգնություն կարող է հատկացվել նաև տեղակալներին և պատգամավորներին: Իգոր Կոշինը կարող է ստանալ 1,9 միլիոն ռուբլի:

Աղբյուրը նշում է, որ առաջին տարածաշրջանը, որ նման նվեր է արել պաշտոնյաներին արձակուրդից առաջ, Կրասնոյարսկն է: Այնտեղի պատգամավորները օրենք են ընդունել, որի համաձայն կրկնակի բարձրացրել են իրենց ու նահանգապետի աշխատավարձը:

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS