X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Համացանցում քննարկում են անծանոթին, որին Պուտինը վանք է տարել իր Mercedes-ով


* 13-07-2017, 12:24 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1042 անգամ


Համացանցում քննարկում են անծանոթին, որին Պուտինը վանք է տարել իր Mercedes-ովTert.am: Ռուսական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել են կադրերը, որոնցում երևում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վալաամի վանք է գնացել անծանոթ ուղեկցի հետ:

Համապատասխան տեսանյութը ցուցադրվել է «Զվեզդա» հեռուստաալիքի եթերով, սակայն կայքում արդեն տեսանյութը մոնտաժված է եղել, ու անծանոթի մասնակցությամբ կադրերը բացակայել են:

Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է՝ ինչպես է Պուտինը Mercedes-Benz ML մեքենայով, որի ղեկին հենց ինքն է եղել, մոտենում վանքին: Կայանելով մեքենան՝ նախագահը դուրս է եկել, մոտեցել հետևի դռանը, բացել այն ու առաջ մեկնել ձեռքը:

Հետևի նստատեղին գտնվող անծանոթը, որի ձեռքին կարմիր պայուսակ է եղել, մատով ինչ-որ բան է ցույց տվել: Դրանից հետո Պուտինն անմիջապես փակել է դուռն ու հետ գնացել մեքենայից:

Բրիտանական The Daily Mail-ը հավելում է, որ հնարավոր է՝ անծանոթ ուղեկիցը կին է եղել։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2017 (221)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS