X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավանդական արյունատվությունն այս անգամ Ազգային ժողովում


* 14-06-2017, 17:25 | Բաժին: Քաղաքականություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 340 անգամ


Ավանդական արյունատվությունն այս անգամ Ազգային ժողովումԱրյան դոնորի համաշխարհային օրը Հայաստանում ավանդաբար նշանավորվում է արյունատվության ակցիաներով` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը բևեռել առողջապահական ու կենսական կարևոր նշանակություն ունեցող այս խնդրի նկատմամբ, միաժամանակ խթանել կամավոր դոնորությունը։

Այս անգամ ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ արյունատվությունը կազմակերպվել էր խորհրդարանի նիստերի դահլիճին կից Կանաչ սրահում։ Առաջին դոնորները դարձել են պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Մարգարիտ Եսայանը։

ՀՀ Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների բազմաթիվ պատգամավորներ, առանձին լրագրողներ արյուն են հանձնել այն բարձր գիտակցումով, որ սեփական արյունը կարող է նպաստել ինչ-որ մեկի կյանքի փրկությանը։ Էլ չասած, որ մեր ժողովուրդը լավ գիտի, որ արյան պաշարների անհրաժեշտությունն ի հայտ է գալիս նաև բնական աղետների, պատերազմների դեպքում։

Արյունատվությանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ «Ես ուրախ եմ և գտնում եմ, որ պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմը մեր երկրի քաղաքացիներն են և կարող են օրինակ ծառայել մյուսների համար։ Ավելի լավ մոտեցում է, երբ դոնորության մասին օրենք ընդունողները դոնոր լինելու օրինակ են ցույց տալիս»,-ասել է Արա Բաբլոյանը` հավելելով, որ ինքը ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ համահեղինակ է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի, որը կարգավորում է կարևոր այս ոլորտը։

Արյունատվության ընթացքում մի խումբ Աժ պատգամավորներ պարգևատրվել են «Պատվավոր դոնոր» հուշամեդալով։

Նշենք, որ հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օր է հաստատվել 2005թ. Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար։

Ի դեպ, արյան կամավոր դոնորներն անվտանգ արյան պաշարների հիմքն են, քանի որ նրանք ունեն վարակիչ հիվանդություններով հիվանդացության ամենացածր մակարդակը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (287)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS