X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եկել է ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը. Մամեդյարով


* 12-06-2017, 14:42 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 366 անգամ


Եկել է ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը. ՄամեդյարովTert.am: Շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները: Այդ մասին Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Մամեդյարովը նշել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում:

«Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է մնում բանակցությունների սեղանին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ իր ռուս և հայ գործընկերների հետ Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած հանդիպման ընթացքում նա քննարկել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ հարցերը:

«Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ճանապարհները: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ժամանակը փոխելու ստատուս քվոն: Նախագահները և համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,- նշել է ադրբեջանցի նախարարը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2017 (142)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS