X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում


* 31-05-2017, 14:11 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 475 անգամ


Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրումՄայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգուի) ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոյին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացմանը, պաշտպանական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, միջազգային խաղաղապահ առաքելություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որը լավ հիմք կարող է հանդիսանալ նաև պաշտպանության ոլորտում հայ-էստոնական հարաբերությունների խորացման և զարգացման համար:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձել է մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի մասին, նշել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Նա ընդգծել է նաև, որ ՀՀ պաշտպանական քաղաքականությունն ուղված է առաջին հերթին տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների ապահովմանը:


Հայաստանի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS