X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին


* 30-05-2017, 09:54 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 524 անգամ


Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարինՎարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարևոր օղակ է, հաշվի առնելով նաև առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց: Այդ առումով, ցանկանում եմ պարոն Հարությունյանին մաղթել արդյունավետ աշխատանք»: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Դավիթ Հարությունյանը մեծ պրոֆեսիոնալ է, ունի կարևոր գործառույթներ և առաքելություն: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորանշանակ նախարարի գլխավորությամբ նախարարությունը կարձանագրի նոր հաջողություններ:

Դավիթ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին Արդարադատության նախարարությունը գլխավորած բոլոր նախարարներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, և վստահեցրել, որ իր գլխավորությամբ այդ աշխատանքները կշարունակվեն պատշաճ որակով:


Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (227)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS