X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Իսկանդեր» կիրառելու որոշումը կայացնելու է հայկական կողմը


* 15-04-2017, 14:36 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 666 անգամ


ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Իսկանդեր» կիրառելու որոշումը կայացնելու է հայկական կողմըPanorama.am: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն, «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե «Իսկանդեր» համակարգերը ու՞մ որոշմամբ են կիրառվելու հայկական կողմի թե՞ Մոսկվայի հետ համատեղ՝ նշել է, որ համապատասխան որոշումը կայացնելու է հայկական կողմը:

«Կարծում եմ՝ մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ այդ զինատեսակը գտնվում է Հայաստանի զինված ուժերի տիրապետության ներքո, հետևաբար էլ դրա կառավարումն իրականացվում է հայկական զինուժի կողմից: Կրկին, նախագահի հայտարարությունից բխում է, որ վտանգի դեպքում, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար, ինքն իրավասու է գործադրել այդ զենքը: Չնայած այն հանգամանքին, որ մենք Ռուսաստանի հետ միացյալ զորախումբ ունենք ստեղծած կա միասնական ՀՕՊ և բազմաթիվ հարցեր են համատեղ համակարգվում, բայց եթե հարցն այն զենքի գործադրման մասին է, որը գտնվում է մեր բանակի զինանոցում, ապա այն կիրառվելու է հայկական կողմի որոշմամբ»,-ասել է Տողանյանը:

Դեսպանի խոսքով, այդուհանդերձ, «Իսկանդեր»-ները կոչված են բացառապես ծառայելու Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք նոր խմբաքանակի ձեռքբերում՝ դեսպանը նշել է, որ այդ հարցը քննարկման փուլում է գտնվում:

Անդրադառնալով հարցին, թե ՌԴ արտգործնախարարն հայտարարել է, որ Մոսկվան կողջուներ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը՝ դեսպան Տողանյանն ասել է.

«ԵԱՏՄ-ին անդամակցության հստակ կարգ գոյություն ունի, որն ամրագրված է հիմանդիր փաստաթղթերում:

Անդամության մասին որոշումն ընդունվելու է ԵԱՏՄ-ի անդամների կողմից, որոնք այսօր հինգն են:

Համապատասխանաբար, եթե Ադրբեջանն անդամության նախաձեռնությամբ հանդես գա, բնականաբար մեր երկիրն այդ մասին իր հատուկ կարծիքը կունենա»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ էլ դեսպանն հիշեցրել է հայ-թուրքական արձանագրությունների մասին և հավելել, որ այնուամենայնիվ հայկական կողմն հույս ունի, որ Թուրքիան կիրականացնի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է այդ արձանագրություններով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


ապրիլ 2017 (305)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
դեկտեմբեր 2016 (344)
նոյեմբեր 2016 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS