X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


* 14-04-2017, 13:38 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 609 անգամ


Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարTert.am: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար։

Այս մասին տեղեկացնում է ria.ru կայքը։

Կենսագրություն

Ծնվել է 1932թ. հունվարի 5-ին Խորհրդային Վրաստանի Թեթրիծղարո (այժմ՝ Տետրի-Ցկարո) քաղաքում:
Կրթություն

1969թ. ավարտել է Թեթրիծղարոյի միջնակարգ դպրոցը:
1969-1974թթ. սովորել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանում:
1982-1985թթ.՝ Սանկտ Պետերբուրգի Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր:

Աշխատանքային գործունեություն

1976-1982թթ.՝ հեռավոր արևելյան զինվորական օկրուգի հրետանային դիվիզիոնի հրամանատար:
1985թ.՝ Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1987-1989թթ.՝ Աֆղանստանի 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ:
1989թ.՝ Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատար:
1992թ.` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար:
1992թ.` Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վարչության պետ:
2000-2008թթ.՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
2009թ.-ից՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Ձեռքբերումներ

1995թ.՝ Հայաստանի Հանրապետության գեներալ-մայոր:
2000թ.` Հայաստանի Հանրապետության գեներալ-լեյտենանտ:
2008թ.` Հայաստանի Հանրապետության գեներալ-գնդապետ:
«ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշան:
Աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան:
«Մարտական Խաչ» շքանշան:
«Վարդան Մամիկոնյան» շքանշան:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ:
«Մարշալ Բաղրամյան» մեդալ:
«Անդրանիկ Օզանյան» մեդալ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (180)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS