X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ապրիլի 2-ի ընտրությունները կդիտարկի 172 ԱՊՀ դիտորդ. առաքելությունից հրաժարվել են միայն Ադրբեջանն ու Ուկրաինան


* 31-03-2017, 14:13 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 934 անգամ


Ապրիլի 2-ի ընտրությունները կդիտարկի 172 ԱՊՀ դիտորդ. առաքելությունից հրաժարվել են միայն Ադրբեջանն ու ՈւկրաինանAysor.am: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կդիտարկի 172 դիտորդ ԱՊՀ 8 երկրներից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

«Դիտորդների թվում կան խորհրդարանականներ, դիվանագետներ, ԿԸՀ անդամներ: Նրանք կլինեն Հայաստանի բոլոր մարզերում ու կիրականացնեն օբյեկտիվ դիտարկում, որը հիմնված է երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,-ասել է Սերգեյ Լեբեդևը:

Նրա խոսքով` դիտորդական առաքելությանն ԱՊՀ երկրներից չեն մասնակցում, բնականաբար, Հայաստանը, նաև Ադրբեջանը և Ուկրաինան, որը տևական ժամանակ է առհասարակ հրաժարվել է մասնակցել ԱՊՀ դիտորդական առաքելություններին:

Սերգեյ Լեբեդևն ընդգծել է, որ այս ընտրություններն առանձնահատուկ են, քանի որ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով և բավականին հագեցած են լինելու տեխնիկական միջոցներով.

«Նման նորարարարություններ` հատկապես տեխնիկական միջոցների կիրառման առումով չկա դեռևս ԱՊՀ ոչ մի երկրում»,-ասել է դիտորդական առաքելության ղեկավարը` հույս հայտնելով, որ տեխնիկական միջոցները չեն խանգարի ընտրական գործընթացին:

Նա նշել է` ինչ-որ չափով տեսանկարահանումներն ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը կարող է համարվել անձնական տվյալների տարածում, սակայան եթե երկրում ուժերի մեծամասնությունը կողմ է արտահայտվել այդ տարբերակներին, ուրեմն կարելի է դրան գնալ:

«Ինչ վերաբերում է խախտումներին, այդ առումով մեզ ոչ ոք դեռ չի դիմել: Մենք հետաքրքրվել ենք և մեզ ասել են` նման տվյալներ չկան»,-ասել է Ս. Լեբեդևը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (271)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS