X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանը պատրաստ է աջակցել, եթե Երևանը և Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Լավրով


* 16-03-2017, 14:13 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1231 անգամ


Ռուսաստանը պատրաստ է աջակցել, եթե Երևանը և Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ. ԼավրովTert.am: Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջուներ հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը Regional Post- Caucasus ամսագրին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում, նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել 2007-2009 թվականներին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, բայց ավելի ուշ կարգավորման գործընթացը կանգ է առել:

«Սակայն սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն են դրսևորել: Վստահ եմ, որ Հայաստանը և Թուրքիան ունակ են կարգավորել ունեցած խնդիրները: Ընդ որում՝ շատ բան կախված է հենց նրանցից: Քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու ունակությամբ՝ իրենց քաղաքացիների հույսերը և ձգտումներն իրականացնելու համար: Երբ Երևանը և Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց տրամադրել ամենաակտիվ աջակցությունը»,- ասել է նա:

«Բնականաբար, մենք միայն կողջունենք, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար: Դա, անկասկած, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է դիտարկել որպես գործընթաց, որը կարող է վնասել այլ պետություններին: Ռուսաստանը չունի գաղտնի օրակարգ, նշել է Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ, որոնք ուղղված են երրորդ երկրների դեմ և խախտում են ինչ-որ կողմի շահերը: Ընդհանուր առմամբ՝ բաց ենք կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության համար բոլորի հետ, ով պատրաստակամություն է ցուցաբերում: Վստահ ենք, որ ռուս-թուրքական կապերն ամիսներ տևած ճգնաժամից դուրս բերելը կմեծացնի տարածաշրջանում վստահությունը և փոխըմբռնումը: Հույս ունենք, որ Անկարայի հետ երկկողմ համագործակցության փուլային վերականգնումը կնպաստի Անդրկովկասում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը»,-ասել է Լավրովը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (402)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS