X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը համարժեք չէր ստեղծված իրավիճակին. Սամվել Ֆարմանյան


* 27-02-2017, 13:35 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 528 անգամ


ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը համարժեք չէր ստեղծված իրավիճակին. Սամվել ՖարմանյանTert.am: Ադրբեջանի կողմից ձեռնարկվող վերջին քայլերը՝ բլոգեր Ալեքսեյ Լապշինի նկատմամբ քրեական գործ հարուցելու, Բաքու արտահանձման պահանջ դնելու, Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու, հուշում են մեկ բան՝ Ադրբեջանը հակադրվում է քաղաքակրթության բոլոր հնարավոր չափանիշներին, դառնում է անկանխատեսելի, վտանգավոր: ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Իսկ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություն կատարելու վերջին փորձը, ըստ պատգամավորի, մեր ԶՈՒ-ի կողմից ոսկերչական ճշգրտությամբ կանխվել է: Այս համատեքստում Ֆարմանյանը խոսեց միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի մասին: «ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը ոչ համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն պարագայում, երբ հայկական ԶՈՒ-ն ներկայացրել է բոլոր հնարավոր փաստարկները, որոնք վկայում են, թե կողմերից որն է հաղթել հրադադարի ռեժիմը, ով է ձեռնարկել ռազմական էսկալացիայի փորձ»,- շեշտել է Սամվել Ֆարմանյանը:

Կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, որևէ օգուտ չեն տալիս, բացի նրանից, որ ծխածածկույթ են հանդիսանում Ադրբեջանի համար՝ նման քայլերն իրականացնելու համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (226)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS