X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Hürriyet-ի անդրադարձը Գյումրիում ռուսական «Небо-М» կայանների տեղակայմանը


* 30-01-2017, 16:49 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1075 անգամ


Hürriyet-ի անդրադարձը Գյումրիում ռուսական «Небо-М» կայանների տեղակայմանըErmenihaber.am: Ռուսաստանը Հայաստանի տարածքում նորագույն «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայաններ է տեղակայել: Թուրքական «Hürriyet» պարբերականը անդրադարձել է կայանի տեղակայմանը և դրա նշանակությանը:

Նշենք, որ «Небо-М»-ը ռուսաստանյան ռադիոտեղորոշիչ կայանների շարքում նորագույններից է: Կայանի գործողության առավելագույն հեռավորությունը 1800 կիլոմետր է, միաժամանակ այն կարող է վերահսկել մինչև 20 բալիստիկ հրթիռների թռիչքները:

Թերթը մեջբերում է ռուս ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևի հետևյալ դիտարկումը. «Ռուսաստանը սկսում է վերահսկել այլ երկրների օդային տարածքները՝ կրկին մեծացնելով իր ազդեցությունը Կովկասում: Օգտվելով Հայաստանի հետ սերտ ռազմական համագործակցությունից՝ Ռուսաստանը Գյումրիի 102-րդ ռազմակայանում տեղակայել և գործարկել է «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայաններ»:

«Hürriyet»-ի բնորոշմամբ՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից այս կայանների տեղադրումը Գյումրիում որևէ էական նշանակություն չունի:

«Բայց դա Վրաստանի ու Ադրբեջանի օդային տարածքը ամբողջությամբ, իսկ Թուրքիայի, Իրաքի և Իրանի օդային տարածքների մի հսկայական հատված մասամբ դիտարկելու հնարավորություն է տալիս: Հայկական ռազմական աղբյուրները Ռուսաստանի այս քայլը բնորոշում են որպես հակակշիռ Ադրբեջանի՝ Իսրայելից գնած «Green Pine» ռադիոտեղորոշիչ կայանների: Սակայն իրական նպատակը Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայի վերահսկումն է»,-գրում է թերթը:


 

մեկնաբանություններ: (1)

Հղումներ: 31
Օգտագործողի տվյալները
Գրանցում: 31.10.2016

{mass-action}
ICQ: --
31 հունվար 2017 20:15#1

Rudik

Այս կայանքների տեղադրման վերաբերյալ տարբեր մկնաբանություններ են շրջանառվում, որից կարելի է ջոկել թե ով ում դուդուկն է փչում։ Կոնկրետ էությունը նրանում է որ այդ բազան վաղուց կա, հարցը նրանում է թե բազայի հզորությունը Հայաստանի համար լավ է թե վատ։ Եթե Ռուսաստանը այդ բազան միայն իր հայեցողությամբ օգտագործի պատերազմի ժամանակ միեվնույն է հակառակորդը կցանկանա հարվածել այդ բազային որպես ախոյանի բազա իսկ որպես հզոր բազա ախոյանը չկարողանա կամ չհամարձակվի հարվածել այդ բազային, հետեվաբար Հայաստանի համար որն է ձեռընտու ուժեղ թե թույլ բազան։ Իհարկե եթե Հայաստանը այնքան հզոր լիներ որ կարիք չունենար այլոց երկրների հետ դաշինքների` եվ դրանցից բխող պարտավորությունների շատ լավ կլիներ, սակայն բոլորդ էլ գիտեք թե ինչն--ինչոց է։ ՀԿՉ։ leech=http://]My Webpage[/leech]

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (227)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS