X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կբացի


* 10-01-2017, 16:53 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 343 անգամ


Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կբացիAysor.am: Հայաստանը նախատեսում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն, ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության՝ հինգշաբթի օրը կայանալիք նիստի օրակարգում:

«Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով»,-ասված է հիմնավորման մեջ:

«Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:

Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարիներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները»,-նշված է հիմնավորման մեջ:

«Ակնկալվում է, որ գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն»,-նշված է հունվարի 12-ի՝ կառավարության նիստի օրակարգում նախատեսված որոշման նախագծում:

Նշված է նաև, որ ակտի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


 

մեկնաբանություններ: (1)

Հղումներ: 27
Օգտագործողի տվյալները
Գրանցում: 31.10.2016

{mass-action}
ICQ: --
11 հունվար 2017 05:32#1

Rudik

Դուբայում առաջնահերթ պիտի բացվի հայ կանանց տրաֆիտինգի դեմ պայքարի քննչական կոմիտե։ Չնայած նոր բացվող հյուպատոսարանը այդպիսի կոմիտե անպատճառ պիտի ունենա, կանխելու մեր ազգային խայտառակությունը։ ՀԿՉ [url=http://]My WebpageРудик Саргсян[/url][b][/b]

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2017 (274)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
դեկտեմբեր 2016 (344)
նոյեմբեր 2016 (292)
հոկտեմբեր 2016 (318)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS