X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Առաջին շահագրգիռ մարմինը ՊՆ-ն է, որ քաղաքացին ԶՈւ-ում իրեն զգա ամուր և պաշտպանված. Վիգեն Սարգսյան


* 10-01-2017, 15:15 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 294 անգամ


Առաջին շահագրգիռ մարմինը ՊՆ-ն է, որ քաղաքացին ԶՈւ-ում իրեն զգա ամուր և պաշտպանված. Վիգեն ՍարգսյանTert.am: Այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացվեցին Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքները: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ այսօր լրանում է իր պաշտոնավարման հարյուր օրը և հատկապես կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության հարցը ԶՈՒ-ում: Նա նաև կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը և նշել. «Մեր համատեղ աշխատանքը տալիս է իր արդյունքը»:

Նախարարն առանձնացրել է Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատանքը այդ հարցում:

Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները:

Արման Թաթոյանը նշել է, որ այս միջոցառման ընթացքում ներկայացված քայլերը պահանջված են:

«Սա այն ոլորտն է, որտեղ պահանջվում է մասնագիտական սկզբունքներին համապատասխան սրտացավ աշխատանք, ինչի համար ստեղծվեց զինծառայողների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանում»,-ասել է նա և նշել, որ զինծառայողների առողջական վիճակի, բժշկական փորձաքննության, սոցիալական իրավունքների հետ կապված անհատական բողոքների հիման վրա կարողանում են համակարգային հարցեր վեր հանել։

Պաշտպանն ասել է, որ այս խնդիրները համատեղ աշխատանք են պահանջում, նա նաև միջազգային կառույցների հետ համագոյակցության անհրաժեշտություն է տեսնում: Արման Թաթոյանը հայտնել է, որ ստեղծվել է զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Նա նաև ասել է, որ գրասենյակը պատրաստակամ է զինծառայողների իրավունքի յուրաքանչյուր խախտման նկատմամբ բացարձակ անհանդուրժողականություն ցուցաբերելու հարցում։

Վիգեն Սարգսյանը կարևորել է խորհրդի ստեղծումը և նշել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը երկու հատկություն ունի, առաջինը՝ սիստեմատիկ խախտումների միջավայրի փոփոխությունն է, որ կրկնվող խախտումներ չլինեն և երկրորդը՝ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատելով վճռական են՝ ստանալու տեղեկատվություն առանձին դեպքերի մասին և հետամուտ լինելու այդ խնդիրների լուծման հարցում:

«Առաջին շահագրգիռ մարմինը Պաշտպանության նախարարությունն է, որ քաղաքացին Զինված ուժերում իրեն զգա ամուր և պաշտպանված, քանի որ միայն այդ դեպքում քաղաքացին կարող է արդյունավետ պաշտպանել իր երկիրը»,-հավելել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2017 (241)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
դեկտեմբեր 2016 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS