X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բան Կի Մունն իրեն համեմատել է Մոխրոտիկի հետ


* 31-12-2016, 15:38 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 705 անգամ


Բան Կի Մունն իրեն համեմատել է Մոխրոտիկի հետTert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կատակով համեմատել է իրեն Մոխրոտիկի հետ՝ նշելով, որ ինքն էլ է հեռանում դեկտեմբերի 31-ի գիշերն այնպես, ինչպես հայտնի հեքիաթի հերոսուհին:

Ինչպես գրում է Associated Press-ը՝ ՄԱԿ-ի դիվանագետների հետ ունեցած իր վերջին հանդիպման ժամանակ Բան Կի Մունը հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին ներկա կգտնվի Նյու Յորքի կենտրոնում իր պաշտոնավարման ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Միլիոնավոր մարդիկ հետևելու են, թե ինչպես եմ ես կորցնում աշխատանքս», - կատակել է ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի Մունը շաբաթ՝ դեկտեմբերի 31-ին, երկու հնգամյա պաշտոնավարումից հետո: Հունվարի 1-ից ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա պորտուգալացի Անտոնիու Գուտերեշը:

Մինչ 2007թ-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին անցնելը և այդ պաշտոնում Քոֆի Անանին փոխարինելը Բան Կի Մունը եղել է Հարավային Կորեայի արտգործնախարարը: Նախարարի պաշտոնում նա եղել է ընդամենը երկու տարի՝ 2004թ-ի հունվարից մինչև 2006թ-ի դեկտեմբերը:

Վերջին հինգ տարվա ընթացքում ՄԱԿ-ի ղեկավարությունը ստիպված է եղել լուծումներ փնտրել ամենածանր ճգնաժամային խնդիրների՝ սիրիական և ուկրաինական հակամարտությունների համար: Այդ հակամարտությունները լուծելու բոլոր փորձերը ոչ մի բանի չեն բերել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (433)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS