X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քննարկվել են Իրանի հետ համագործակցության հեռանկարները


* 30-11-2016, 13:37 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 722 անգամ


Քննարկվել են Իրանի հետ համագործակցության հեռանկարներըՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար, պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նախարարը նշեց, որ բարձր է գնահատում ԻԻՀ հետ համագործակցությունը տրանսպորտի ու կապի ոլորտում և լիահույս է, որ այն կձևավորվի և կամրապնդվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։

Պրոֆեսոր Սայեդ Սարքարին, հանգամանորեն ներկայացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ԻԻՀ ունեցած ձեռքբերումները և գործունեության շրջանակներն, ընդգծեց, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի և Հայաստանի միջև կարող է լուրջ համագործակցություն ձևավորվել։

Նախարարը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշեց, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել ինժեներական քաղաք, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի միջազգային կազմակերպություններ, որոնք հաջողությունների են հասել տեխնոլոգիաների ոլորտում, և առաջարկեց, որպեսզի իրանական կողմը նույնպես ներկայացված լինի։

Պրոֆեսոր Սայեդ Սարքարին ընդունելով առաջարկը՝ ընդգծեց այս ոլորտում համատեղ ծրագրերի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ և նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, կապի և տրանսպորտի ոլորտում երկկողմ գործակցության շրջանակները մեծացնելու հետ կապված մի շարք հարցեր։



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (226)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS