X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը


* 29-11-2016, 15:18 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 514 անգամ


ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանըՊաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը:

Ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հեղինակավոր քաղաքական վերլուծաբաններ ու փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ:

Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին: Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ են հնչել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների միտումներին համարժեք գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։



Հայաստանի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (521)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS