X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վստահության քվեն ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը. Նախագահ


* 26-11-2016, 12:40 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 528 անգամ


Վստահության քվեն ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը. ՆախագահTert.am: Մեր Սահմանդրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը հասարակական, քաղաքական կյանքում, այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ կուսակցությունները կամ ակումբ կուսակցությունները: Այս մասին ՀՀԿ համագումարին իր խոսքում ասել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները, այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարվող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ, նաև անխուսափելի են դառնում քաղաքական միավորների խոշորացումը»,-ասել է նա և նշել, որ ՀՀ-ն հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում:

Անդրադառնալով նոր կառավարությանը՝ նախագահը ևս մեկ անգամ վարչապետին և նոր կառավարության նոր անդամներին հայտնել է կուսակցության անվերապահ աջակցությունը: «Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարիչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն թիմի անդամներին»,-ասել է նա:

«Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող և վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել և գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ: Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով և թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել և ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում: Գալիք ընտրություններում վստահության քվեն ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիր»,-ասել է նա:

ՀՀ Նախագահը մի շարք ոլորտներ է նշել, որտեղ մեր առավելությունները մեր մրցակիցների հանդեպ պետք է լինեն ոչ թե հարաբերական այլ բացարձակ, մենք պետք է իսկապես մրցունակ լինենք ողջ տարածաշրջանի մակարդակով և հայկականը պետք է լինի լավագույնի հոմանիշ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (256)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS